Բաղադրիչներ
- Չոր սպիտակ գինի – 600 մլ
- Ջուր -120 մլ
- Նարինջ – 1 հատ
- Շաքարավազ – 2-3 ճ/գ
- Կոճապղպեղի արմատ – 1 հատ
- Դարչնի փայտիկ – 1 հատ
- Աստղային անիսոն – 2-3 հատ
- Հիլ – 2-3 հատ
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ լցնել ջուրը և համեմունքները: Եռացնել և 20 րոպե թողնել ցածր կրակի վրա:
- Ավելացնել խորանարդաձև կտրատված նարինջը: Եփել ևս 1-2 րոպե:
- Ավելացնել շաքարավազը և գինին:
- Լավ տաքացնել, մինչև պղպջակներ առաջանան, վերցնել կրակից:
- Սառեցնել և լցնել բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը