Մոնմարտրի ստորոտում նստել ինչ-որ սրճարանում, բռնել սիրելիի ձեռքը և վայելել տաք շոկոլադ. սա, իհարկե, երազանք է: Իսկ նախքան երազանքն իրականություն դարձնելն առաջարկում ենք տանը պատրաստել փարիզյան տաք շոկոլադ:
Բաղադրիչներ
- Մուգ շոկոլադ (70%) – 70 գ
- Կաթ – 160 մլ
- Շագանակագույն շաքարավազ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Շոկոլադը մանրացնել:
- Կաթը լցնել սոտեյնիկի մեջ՝ նախապես այն սառը ջրով թրջելուց հետո: Տաքացնել միջին կրակի վրա: Երբ կաթն արդեն տաք լինի, ավելացնել շոկոլադը և սկսել խառնել: Պատրաստել, մինչև շոկոլադը լիովին հալվի:
- Ավելացնել շաքարավազ, գրեթե հասցնել եռման և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը