
Ընթացիկ տարում զգեստապահարանի ամենապահանջված առարկան դարձել է օվերսայզ-սվիտերներ: Այս մասին են վկայում SEMrush մարքեթինգային ընկերության հետազոտության արդյունքները, փոխանցում է Lenta.ru-ն։
Ստացված տվյալների համաձայն՝ համացանցի օգտատերերն ամենից հաճախ հենց այդ հագուստն են փնտրել։ Ոչ պակաս հայտնի են կաշվե թիկնոցները, վուշե եւ մորթյա բաճկոնները: Բացի այդ, օգտատերերի հատուկ հետաքրքրությունն են առաջացրել օձի պրինտով վերնաշապիկները, օվալաձեւ արեւային ակնոցները, ինչպես նաեւ ծաղկային նախշով վերնաշապիկները: