Վզնոց ընտրելու 10 սկզբունք
Advertisement 1000 x 90

Վզնոց ընտրելու 10 սկզբունք

Վզնոցը յուրահատուկ աքսեսուար է, որն ընդգծում է կնոջ պարանոցի գեղեցկությունը։ Այն կարևոր իր է համարվում գեղեցիկ սեռ բոլոր ներկայացուցիչների համար և առկա է յուրաքանչյուր կնոջ զարդատուփում։ Իսկ ինչ պետք է հաշվի առնել վզնոցներ ընտրելիս։

 

Ձևն ու կտրվածքը

Չնայած այսօր կարելի է տարբեր կտրվածքներով ու ձևերով վզնոցներ գտնել, սակայն ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր նախապայման։ Օրինակ, բարձր կտրվածք ունեցող վզնոցը ավելի է երկարացնում դեմքի ուրվագիծը։ V-ձև կտրվածք ունեցող վզնոցները համադրելի են գրեթե բոլոր լուքերի հետ։ Վերնաշապիկների սիրահարները կարող են նախապատվությունը տալ կլոր վզնոցներին, որոնք կարելի է կապել օձիգի տակից՝ կոճկելով վերնաշապիկի բոլոր կոճակները։

 

Ոճը

Ռոմանտիկ կերպար ստեղծելու համար կարելի է ընտրել նրբաճաշակ և ոչ այնքան մեծ զարդեր, որոնք կընդգծեն իրենց տիրուհու կանացիությունը։

Էթնիկ ոճի սիրահարները չեն սխալվի, եթե ընտրեն բնական քարերով զարդարված վզնոցներ, որոնք ընդգծում են տվյալ կնոջ ազատ ոգին և յուրահատուկ ճաշակը։ Իսկ եթե ցանկանում եք ոճային կնոջ կերպար ստանալ, ուրեմն պետք է նախապատվությունը տալ վառ գույներ ունեցող վզնոցներին։ Սակայն վզնոցների դասական տարբերակը, իհարկե, մարգարիտն է։

 

Բազմակի կիրառություն

Վզնոց ընտրելիս անպայման պետք է հաշվի առնել նաև դրա բազմակի կիրառությունը։ Ընտրեք այնպիսի վզնոց, որը կարելի է կրել և հյուր, և հանդիպման և զբոսանքի գնալիս։

 

Գույնը

Վզնոցները պետք է համադրել աչքերի, վարսերի և մաշկի գույնին։ Իհարկե, չպետք է մոռանալ նաև հագուստի մասին, որը պատրաստվում եք հագնել այդ երեկո։ Բայց իհարկե, կարելի է նաև կոնտրաստային տարբերակներ ընտրել ու նոր մոտեցում ցուցաբերել։

 

Կազմվածք

Վզնոց ընտրելիս չպետք է մոռանալ նաև մարմնի կառուցվածքի՝ հատկապես պարանոցի տեսքի մասին։ Բարակ պարանոց ունեցող կանայք պետք է կրեն այնպիսի վզնոցներ, որոնք հակառակ սեռի ուշադրությունը կգրավեն և «կցուցադրեն» իրենց տիրուհուն գեղեցիկ պարանոցը։ Իսկ ավելի թմբլիկ կանայք պետք է խուսափեն սրանից։ Փոքր զարդերը նախընտրելի են բարձրահասակ կանանց համար, իսկ նուրբ և նիհար կանայք պետք է կրեն մեծ և ուշադրություն գրավող զարդեր։

nqstr

original_2

original_3

original_4

original_5

stil2

yniv

Կենսակերպ

Վզնոց ընտրելիս պետք է հաշվի առնել նաև ձեր կենսակերպը։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ կինը կրում է վզնոցներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում նրա ոճին ու կենսակեպին և արհեստական տեսք են հաղորդում նրան։

 

Փորձարկում

Առաջին հայացքից այս կետը հակասում է նախորդին, բայց ոչ,  փոփոխությունները միշտ էլ հետաքրքիր են ու տեղին։ Օրինակ, երբ կինը փոխում է իր սանրվածքը, աքսեսուարների ոճը, ճաշակը և այլն, նա ակամայից գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։

 

Տրամադրությունը

Շատ լավ է, երբ զարդը ուրախություն է պարգևում իր տիրուհուն և ներշնչանքի աղբյուր հանդիսանում նրա համար։ Ընտրեք այնպիսի զարդեր, որոնք դրական տրամադրություն են հաղորդում ձեզ։

 

Դիմագծեր

Վզնոց ընտրելիս անպայման հաշվի առեք դիմագծերը։ Եթե ձեր դեպքը կլոր է, ուրեմն կլոր վզնոցը հիանալիորեն կհամադրվի ձեր դիմագծերին։

 

Չափը

Որքան էլ ձեզ դուր գա վզնոցը, երբեք մի անցեք չափի սահմանները։ Փորձեք պահպանել հավասարակշռությունը և չմոռանալ ներդաշնակության մասին։

 

Mirtesen