
Սուրբ ծննդյան տոնն աստղերը տարբեր կերպ են նշել. ինչ-որ մեկը տոնը նշել է ընկերների հետ, մյուսը ժամադրության է գնացել սիրելիի հետ, բայց մեծ մասն օրն անցկացրել են ընտանիքի հետ: Բրազիլացի սուպերմոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն առավոտը նվիրել է երեխաներին՝ նրանց հետ այցելելով Սանտա-Մոնիկայում գտնվող ռեստորաններից մեկը:
Ալեսսանդրան ընտրել է կարմիր հանդերձանք՝ նույն երանգի կիսաշրջազգեստ և սվիտեր: Կերպարը մոդելն ամբողջացրել է բեժ երանգի երկարաճիտ կոշիկներով, Chanel պայուսակով և Ray-Ban ակնոցով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը