Բաղադրիչներ
- Պանիր – 100 գ
- Ձու – 4 հատ
- Կարմիր քաղցր պղպեղ – 1 հատ
- Մայոնեզ – 1 ճ/գ
- Մանանեխ – 1 ճ/գ
- Կանաչի
Պատրաստման եղանակը
- Ձվերը խաշել, կեղևազրկել, բաժանել երկու մասի և սպիտակուցը հանել:
- Տարայի մեջ խառնել քերած պանիրը և դեղնուցները:
- Ավելացնել մայոնեզը և մանանեխը, լավ խառնել:
- Սպիտակուցները լցոնել ստացված զանգվածով:
- Ձմեռ պապի գլխարկը և քիթը ձևավորել կարմիր պղպեղից, սև պղպեղի հատիկներից՝ աչքերը: Բեղերը ձևավորել մայոնեզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը