Exclusive. «Երբ 15 տարեկանում կշռում ես 17 կգ, դժվար է ցանկություն գտնել մի բան անելու». Նադեժդա Սարգսյանն` անորեքսիան հաղթահարելու եւ մորաքրոջ աջակցության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Exclusive. «Երբ 15 տարեկանում կշռում ես 17 կգ, դժվար է ցանկություն գտնել մի բան անելու». Նադեժդա Սարգսյանն` անորեքսիան հաղթահարելու եւ մորաքրոջ աջակցության մասին

«Դո-Ռե-Մի» պատանեկան համույթը ժամանակին հայկական երգարվեստի ամենաակտիվ խմբերից էր: Աղջիկները հանդես էին գալիս տարբեր բեմերում, մասնակցում մրցույթների եւ համերգների, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց խմբի անդամներից մեկի՝ այն ժամանակ 13-ամյա Նադեժդա Սարգսյանի համար: Կապուտաչյա նրբակազմ աղջկան հեռուստադիտողը երկար ժամանակ չտեսավ էկրաններին. նա դադարեցրել էր ելույթներն ու թողել երգարվեստը՝ մրցութային պայքարները փոխարինելով էլ ավելի կարեւոր՝ կյանքի համար պայքարով:

13 տարեկան Նադյայի մոտ ախտորոշվել էր 4-րդ կարգի անորեքսիա, որի դեմ պայքարը երկար է տեւել՝ մոտ 4 տարի: Բարեբախտաբար՝ բժիշկների, հարազատների եւ սեփական կամքի ուժի ու հավատքի շնորհիվ Նադյային հաջողվել է հաղթահարել անորեքսիան:

 

21-ամյա երգչուհին տարիներ անց առաջին անգամ NEWS.am STYLE-ին պատմել է իր հիվանդության եւ այն հաջողությամբ հաղթահարելու մասին: Նադյան իր իսկ օրինակով ցանկանում է ապացուցել, որ անորեքսիան դատավճիռ չէ, եւ նման ախտորոշմանը բախվելու դեպքում չպետք է հանձնվել դրան, այլ ոտքի ելնել ու պայքարել՝ հանուն նոր ու էլ ավելի գեղեցիկ կյանքի, երբ կսկսես էլ ավելի շատ սիրել ու գնահատել սեփական մարմինդ:

Ինչպես այս հիվանդությամբ տառապող շատ աղջիկների դեպքում՝ Նադեժդան եւս չնայած իր նրբակազմ կառուցվածքին՝ կարծել է, թե ավելորդ քաշի խնդիր ունի, եւ այդպիսով փորձել է անդադար նիհարել: Երգչուհու աննորմալ նիհարությունը եւ դրա ձգտումը նկատելով՝ հարազատները նրան տանում են բժիշկի, որից հետո ախտորոշվում է այն, ինչից բոլորն էին վախենում:

Նախկինում Նադյան չգիտեր անորեքսիայի մասին, բայց բժիշկի ախտորոշումը լսելուց հետո համացանցով ուսումնասիրել է հիվանդության մասին հնարավոր բոլոր նյութերը:

«Եթե ուշադիր ուսումնասիրեք անորեքսիան եւ դրա դրսեւորումները, կտեսնեք, որ դրանք շատ տըարբեր են: Յուրաքանչյուրի մոտ այն յուրովի է արտահայտվում, եւ ինչպես բնորոշ է այս հիվանդությանը՝ ոչ ոք չի գիտակցում եւ չի ընդունում իրականությունը, որ այն կա»,-պատմում է Նադյան, որն իր բուժումը սկսել է 2012 թ-ից:

Ամբողջությամբ՝ style.news.am