Ձվածեղ՝ զամբյուղներում
Advertisement 1000 x 90

Ձվածեղ՝ զամբյուղներում

Բաղադրիչները

3 ձու

1 ճգ պանիր պարմեզան տեսակի

3 հատ պատրաստի խմորե զամբյուղներ

մեկ ճյուղ մաղադանոս

աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

Զամբյուղները դնել ջեռոցի թավայի վրա, զգուշորեն ամեն մեկի մեջ ձու լցնել, աղով համեմել:

Թողնել եփվի 10ր:

Պարմեզան պանիրն անցկացնել քերիչով:

Այնուհետեև հանել, շարել ափսեի մեջ, ցանել պարմեզան պանիրն ու մաղադանոսի տերևներով զարդարել: