Բուսական դիետա
Այս դիետան հումակերության պակաս կոշտ տարբերակն է: Այն ներառում է թարմ, նվազագույն քանակությամբ վերամշակված սնունդ: Պետք է բացառել կամ սահմանափակել կենդանական ծագման մթերքները: Դիետայի համար հիմք են հանդիսանում մրգերը (խնձոր, բանան, խաղող), բանջարեղենը (ավոկադո, ոլոռ, եգիպտացորեն), պալար (կարտոֆիլ, գազար, ճակնդեղ), ամբողջական ձավարեղեն (շագանակագույն բրինձ, գարի) և հատիկավորներ (լոբի, ոսպ):
Քանի՞ կգ եք կորցնելու
Դիետան նախատեսված է 10 օրվա համար, որի ընթացքում կարելի է կորցնել մոտ 6 կգ:
Դրական կողմերը.
- Հարմար է սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող անձանց համար:
- Նորմալացնում է աղիքային միկրոֆլորան:
- Բարելավում է ընդհանուր առողջությունը:
Բացասական կողմերը.
- Օրգանիզմում անհրաժեշտ հիմնական սննդանյութերի պակասը (վիտամին B12, վիտամին D, կալցիում, ցինկ և օմեգա-3 ճարպաթթուներ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը