Բաղադրիչներ
Խմորի համար.
- Ալյուր – 150 գ
- Կաթնաշոռ – 200 գ
- Ձու – 2 հատ
- Կարագ – 100 գ
- Շաքարավազ – 150 գ
- Վանիլին
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Սոդա – 1/3 թ/գ
Կրեմի համար.
- Կաթնաշոռ – 200 գ
- Թթվասեր – 250 գ
- Շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Փափուկ կարագը հարել շաքարավազի հետ, շարունակել հարել՝ ավելացնելով կաթնաշոռը, ձվերը, վանիլինը, փխրեցուցիչը և սոդան: Լցնել ալյուրը և խմոր հունցել:
- Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
- Թխել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
- Տորթի կորժը սառեցնել և բաժանել երկու շերտի:
- Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերը, կաթնաշոռը և շաքարավազը:
- Տորթի կորժերը պատել կրեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը