Ե՛վ լոռիերեն, և՛ չինարեն. հասկանալ COAF-ցիներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ե՛վ լոռիերեն, և՛ չինարեն. հասկանալ COAF-ցիներին

Լոռեցի երեխաներն արդեն մի քանի տարին է մի հասցե գիտեն՝ COAF։ COAF-ն իրենց համար կամուրջ է մեծ աշխարհի ու Հայաստանի մի փոքրիկ կտորի միջեւ։

Այստեղ սովորեցնում են երազել, սովորել ու լինել ավելի լավը՝ մեծ մոլորակի վրա ճիշտ տեղերում հայտնվելու համար։

Ես COAF SMART կենտրոնում եմ Լոռվա բարբառով չինարեն իմացող  երեխաներից մի քանի մանրուք սովորելու համար։

Ե՛վ լոռիերեն, և՛ չինարեն։

COAF SMART կենտրոն հասնելու համար Երևանից պահանջվում է 2 ժամից մի քիչ ավելի։ Ամեն առավոտ ինձանից մեկ ժամից մի քիչ ավելի է պահանջվում տնից աշխատանքի կամ անգլերենի դասի հասնելու համար։

Ու իմ հասած տեղերը, վստահեցնում եմ՝ պակաս գեղեցիկ, գրավիչ ու լավն են, քան COAF-ը, որտեղ ամեն օր լինելու հնարավորություն ունեն լոռեցի երեխաները։

Բայց նաև վստահ եմ՝ իրենք դեռ լիարժեք չեն գիտակցում, թե ինչքան բախտավոր են։

Դեբետ հասնելու նպատակս, որտեղ գտնվում է կենտրոնը, երեխաների չինարենի դասը «խանգարելն էր»։ Ինձ ասել էին, որ երեխաները չինարեն սովորում են Լոռվա բարբառով։

Իսկ ես կարծում էի, թե միայն չինարեն չգիտեմ։

-Ա, լըսըմ չես չինարեն կլինի թին տաոլ մե յո,– օձունցի 11 տարեկան Ռիման փորձում է ինձ չինարեն սովորեցնել։

— Լոռվա բարբառով նորից կկրկնե՞ս, ես դա ավելի վատ եմ հասկանում,– ծիծաղում ենք մենք ու փորձում նորից։

Ինձ համար չինարենն այնքան բարդ է, որքան որ Լոռվա բարբառը, երբ իրենք սկսում ենք արագ-արագ խոսել՝ իրար մեջ։

Ամբողջությամբ՝ armradio.am



Նման նյութեր