Ժելատինն ամինաթթուներ է պարունակում, որոնք «պատասխանատու են» մաշկի, մազերի, եղունգների աճի համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն կարգավորում է քաշն ու ամրացնում իմունիտետը։ Ժելատինը նաև հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի արդյունքում նպաստում է վերքերի արագ ապաքինմանը, առողջ քուն ապահովում։
Ժելատինի օգտակար հատկությունները
- Օգտակար է հոդերի ու ոսկորների առողջությանը։
- Լավացնում է նյութափոխանակությունը։
- Հագեցած է սպիտակուցներով։
- Կերատին է պարունակում։
- Օգնում է ազատվել տոքսիններից։
- Օգնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, կանխարգելում խնդիրների առաջացումը։
- Օգնում է արագացնել վերքերի ապաքինումը։
- Մեծ քանակով կոլագեն է պարունակում։
- Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
- Նպաստում է հանգիստ քնին։
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ ժելատին
- 1 բաժակ թարմ ելակ
- 1 բաժակ կանաչ թեյ
- 1 բաժակ նարնջի՝ թարմ քամած հյութ
- մեղր։
Պատրաստման եղանակը
Մեղրով կանաչ թեյ պատրաստեք։ Դրեք կրակին, ավելացրեք ժելատինը, լավ խառնեք, մինչև այն լուծվի։ Որոշ ժամանակ թողեք սառչի։ Ավելացրեք նարնջի հյութը, լավ խառնեք։ Սառնարանում թողեք նվազագույնը 3 ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը