Բաղադրիչներ
Խմորի համար.
- Ալյուր – 380 գ
- Կարագ – 250 գ
- Թթվասեր – 200 գ
- Սոդա (հանգցրած քացախով) – 1/2 ճ/գ
Միջուկի համար.
- Կիտրոն – 1.5 հատ
- Շաքարավազ – 200 գ
- Եգիպտացորենի օսլա – 20 գ
Պատրաստման եղանակը
- Կարագն անցկացնել քերիչով, ավելացնել մաղած ալյուրին:
- Սոդան հանգցնել քացախով, լցնել թթվասերի մեջ և ավելացնել ալյուրին:
- Խմոր հունցել և կիսել երկու մասի (2/3 և 1/3):
- Խմորը 30 րոպե դնել սառնարանը:
- Կիտրոնն աղալ, ավելացնել շաքարավազը:
- Խմորի մեծ մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորին օսլա ավելացնել և լցնել միջուկը: Ծածկել խմորի երկրորդ մասով:
- Թխել 180 աստիճան ջեռոցում, 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը