Բաղադրիչներ
- Խնձոր – 2 հատ
- Ձու – 2 հատ
- Սոխ – 1 հատ
- Թթու վարունգ – 2 հատ
- Մայոնեզ – 2 ճ/գ
- Թթվասեր – 1 ճ/գ
- Կիտրոնի հյութ – 1 թ/գ
- Մանանեխ – 1 թ/գ
- Աղ
- Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը, ձուն և վարունգը մանր կտրատել:
- Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը, կտրատել:
- Խառնել բոլոր բաղադրիչները:
- Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը և պղպեղը խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել մսի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը