
Բաղադրիչներ
- Սերուցք կամ տնական թթվասեր – 1 լ
- Ծովի աղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Սերուցքը սառեցնել: Անյուհետև 10 րոպե հարել բլենդերով կամ հարիչով: Կստացվի խիտ սերուցք:
- Պետք է շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչև յուղային զանգվածն առանձնանա թանից:
- Այնուհետև կարագը քամել մաղով, որպեսզի թանը թափվի: Մնացած կարագը լվանալ սառը ջրով՝ գդալով խառնելով, մինչև ջուրը չպարզվի:
Տնական կարագի պահպանման ժամկետն է՝ 2-3 ամիս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը