Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը:
Թարգմանությունը՝
Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:
Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ René:
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից: