Հովհաննես Ավետիսյան. «Սա բարդ խնդիր է մեր ժողովրդի համար, բայց եթե չլուծենք այս խնդիրը բոլորս տարագիր ենք դառնալու»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Սա բարդ խնդիր է մեր ժողովրդի համար, բայց եթե չլուծենք այս խնդիրը բոլորս տարագիր ենք դառնալու»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան ասեմ գնանք քնենք:
Մարդի՞կ են ստեղծում հաստատություններ, թե՞ հաստատությունները` մարդկանց:

Կարծում եմ նախ մարդիկ ստեղծում են հաստատություններ: Եվ հետո այս հաստատությունները ստեղծում են մարդկանց` գիտելիքներով, կարողություններով և բարեպաշտությամբ <<օժտված>> անհատների, որոնք հանրային հարաբերություններում նշանակալի դեր և հեղինակություն են վայելում: Եվ այս հաստատութունները այս մարդկանցով դառնում են պետության և հանրության զարգացման շարժիչ ուժը:

Շատ ենք խոսում նրա մասին, որ չունենք հաստատություններ: Նախ պետք է խոսենք նրա մասին, թե ի՞նչ հաստատություններ ենք ուզում ունենալ, և հետո, թե ինչու՞ չունենք այդ հաստատությունները և ինչպե՞ս և ովքե՞ր պետք է դա անեն:

Ի՞նչ հաստատություններ ենք ուզում ունենալ:
Կարծում եմ պետք է ունենանք հաստատություններ, որոնք առաջին` նպաստում են մեր պետության ինքնիշխանությանը, երկրորդ` հաստատություններ, որ նպաստում են հանրային բարեկեցությանը և համերաշխությանը, և երրորդ` հաստատություններ, որոնք նպաստում են երկրում արժեքի ստեղծմանը, այսինքն պետության առաջընթացին և տնտեսական զարգացմանը:
Անկախ քաղաքական ուժերի իշխանության կրող լինելու հանգամանքից, դրանց փոփոխություններից և վերադասավորումից, այս հաստատությունները պետք է լինեն և անխափան գործեն, քանի որ, ինչպես վերևում նշեցի, սրանք պետք է լինեն կրողը այն երեք խումբ հիմնարար գործոնների, որոնք անհրաժեշտ են պետության զարգացման և հանրության համընդհանուր բարեկացության ապահովման համար:

Ինչու՞ չունենք այդ հաստատությունները:
Կարծում եմ այդ հատսատությունները չունենք հետևյալ պատճառներով: Խորհրդային Միության համակարգի փլուզումից հետո, մենք ժառանգել ենք այդ համակարգի սպասարկման համար անհրաժեշտ հաստատություններ: Ինքնիշխանության մասով հաստատություններ չեն եղել, քանի որ ազգերի ինքնորոշոման իրավունքը ոչ միայն անտեսվել, այլ նաև ճնշվել է: Երկրորդ և երրորդ խումբ հաստատությունները ծառայել են մի համակարգի համար, որտեղ պետությունը գլխավոր դերակատարն էր, չկային շուկայական հարաբերություններ և սեփականության իրավունքը արգելված էր: Սրանք այն հիմնական գործոններն են, որ մեզ հիմա տարբերում են կոմունիստական հասարակարգերից: Սա համակարգ էր, որ աշխարհ մտավ հեղափոխությունների ուժի ներքո, սակայն կամ կենսունակ չեղավ հաջորդ դարաշրջան մտնելու, կամ էլ պարտվեց արևմտյան լիբերալ համակարգերի կողմից:

Ամեն դեպքում, մենք պարտություն կրած համակարգի մաս լինելով, ժառանգեցիք պարտություն կրած հաստատություններ և արևմտյան աշխարհը սկսեց մեզ թելադրել, իրենց պետություններում և հանրության համար բարեկեցություն ապահոված համակարգերի տարրեր: Սակայն, մենք առ այսօր խոշոր հաշվով չենք ընկալում արևմտյան համակարգերի տարբեր տարրերի էությունը, մենք նույնիսկ չենք ընկալում պարզունակ համակարգային հասկացություններ, ինչպիսին է օրինակ սոցիալական շուկայան տնտեսությունը, որը սակայն զետեղել ենք մեր սահմանադրության մեջ, որպես կարևորագույն դրույթ, որպես մեր հանրության և պետության զարգացման ուղենիշ:

Կարծում եմ մենք դեռ չենք եկել այն հանգրվանին, որ սկսում ենք ինքնուրույն գործել, մեզ ընդունելի համակարգի ներքո և հետևաբար դրա տարրերը ու դրանք սպասարկող հաստատությունները չունենք:

Ովքե՞ր պետք է դա անեն:
Կարծում եմ, նոր հանրային հարաբերությունների և պետական համակարգի սպասարկող հաստատություններ (վերոնշյալ երեք ուղղություններով) կարող են ստեղծել բացառապես հաղթող և կենսունակ ճանաչված արևմտյան համակարգերի ստեղծած հաստատությունների կողմից կոփված անհատների միավորումները: Արդո՞ք հնարավոր է այդ անհատների համատեղումը: Կարծում եմ սա անհնարինին հավասար խնդիր մի քնաի պատճառներով: Կենսունակ հաստատություններում կոփված անհատներից շատերը դարձել են այդ հաստատությունների մաս և կերցրել են սեփականը ունենալու բնազդը (սեփական տեսակի, սեփական պետության, սեփական համակարգի ներքո): Դրանց մի մասը այնուանդերձ համակարգային մտածողություն չեն ձեռքբերել և այդ մարդիկ գործողությունների մարդիկ են և ոչ թե գաղափարների: Գաղափարական, համակարգային մտածողությամբ, հաղթող հաստատութւոններից ծնված որակներով «օժտված» անհատների թիվը շատ քիչ է, և սրանց միավորումը գործնկանութմ դառնում է անհնար: Միաժամանակ այս անհատներին խանգարում է նաև այն հանգամանքը, որ օբյեկտիվ անհարաժեշտությունից դրդված նրանք որոշոկի ժամանակահատվածներում խմբային շահերի սպասարկման մաս են դարձել, սակայն վստահություն ունեն, որ նպատակ են դրել ծառայելու պետականաշինությանը և երկրում հանարյաին բարեկեցության հաստատմաը:
Սա բարդ խնդիր է մեր ժողովրդի համար, բայց եթե չլուծենք այս խնդիրը բոլորս տարագիր ենք դառնալու: Պետք է հետ քայլ անել, ջնջել և սկսել զրոյից, փոքր, բայց մտածված և գիտակցված քայլերով և միայն գաղափարների շուրջ և ուղղությամբ մեկտեղվելով: Սա համբերություն և ժամանակ է պահանջում, շատ ժամանակ, և սրա մեջ մտնողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն չքաղելու իրենց աշխատանքի պտուղները, այլապես շտապողականությունը և գաղափարազուրկ գործողությունները, դրանց պտուղները ծառայեցնելու են օտար համակարգերին և մենք շարունակելու ենք չունենալ մերը»:



Նման նյութեր