«Պար պսակի»-ն նոր կյանք ստացավ «Նավավար»-ում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Պար պսակի»-ն նոր կյանք ստացավ «Նավավար»-ում

Խմբագիր Լիլիկ Ստեփանյանի ուշագրավ գրառումը Facebook-յան իր էջում.

«Ընկերներ ջան, ուզում եմ կիսել ձեզ հետ մի հուզիչ պատմություն…
Մի հայ օրիորդ Հալեպում, համայնքի երգչախմբում, ի թիվս այլ ստեղծագործությունների, երգում է մի երգ… 1946-ին օրիորդն ամուսնանում է և ամուսնու հետ գալիս Հայաստան, ունենում հինգ զավակ, և իր զավակների պսակներին, մայրական օրհնության հետ, փոխանցում է նաև այդ երգը… 1978-ին, ընդամենը 53 տարեկան մայրը թողնում է այս աշխարհը…

Մի օր նա երազով հայտնվում է ավագ դստերն ու պատգամում փրկել այդ գեղեցիկ երգը մոռացումից…

Ամեն բան իր ժամանակն ունի. Աստծո կամոք այս տարի դուստրը կարողանում է կատարել մոր պատգամը… մնում է ավելացնել դերակատարների անունները. Էլիզ մայրիկ, ավագ դուստրը՝ Անահիտ Բախշյանը. «Մեր մաման չգիտեր ո՛չ երաժշտության, ո՛չ բառերի հեղինակին, ասում էր, որ իրենց երգչախմբի ղեկավար, ուդահար Կույր Պարգևից է սովորել այս երգը: Վերջին 2 տունն ավելացրել է մեր Սոնա Ռուբենյանի տաղանդավոր մայրիկը՝ Արմինե Սարգսյանը»,- նոյեմբերի 25-ին «Նավավար» ձկնալի ըմպելարանում երգի շնորհանդեսին ասաց տ-ն Բախշյանը:

Նա, համացանցում լսելով և շատ հավանելով Վահագ Ռաշ/Սոնա Ռուբենյան դուետին, դիմում է նրանց ու խնդրում օգնել իրականացնելու իր մայրիկի պատգամը… Շնորհանդեսին, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում, ի թիվս շատ հյուրերի, ներկա էին Անահիտի 2 քույրերը ԱՄՆ-ից՝ մեր սիրելի Հեղինեն ու Վարդը… բոլորս երգեցինք, լիացանք Էլիզ մայրիկի հրաշալի զավակների օգնությամբ փրկված, Վահագի, Սոնայի կատարմամբ նոր շունչ ստացած երգով, որն այլևս կոչվում է «ՊԱՐ ՊՍԱԿԻ»… ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ անմոռաց, անկրկնելի երեկոյի, ապրումների և հրաշալի երգի համար… վայելեք…»: