Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոարտադրողը հետ կկանչի իր 3,4 միլիոն ավտոմոբիլ ամբողջ աշխարհում անվտանգության բարձերի հետ կապված խնդիրների պատճառով: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այդ որոշման պատճառը տեխնիկական խափանման առկայությունն Է, որի հետևանքով վթարի ժամանակ անվտանգության բարձերը կարող են չբացվել կամ ոչ լրիվ բացվել: Ամենամեծ թվով ավտոմոբիլներ հետ կկանչվեն ԱՄՆ-ում՝ 2,9 միլիոն: Նշվում Է, որ հետկանչման են ենթակա Corolla (հավաքված 2011-2019 թվականներին), Matrix (2011-2013 թթ.), Avalon և Avalon Hybrid (2013-2018 թթ.) մոդելները:
Իր կողմից Honda ընկերությունը որոշում Է ընդունել Հյուսիսային Ամերիկայում հետ կանչել շուրջ 2,7 միլիոն ավտոմոբիլ անվտանգության բարձերի խնդիրների պատճառով: Այդ մասին ասված Է կոնցեռնի՝ հունվարի 22-ին տարածված հայտարարության մեջ: Հետկաչումը վերաբերում Է ԱՄՆ-ին և Կանադային և ընդգրկում Է Honda-ի մի շարք մոդելներ և դրա Acura պրեմիում-բրենդը, որոնք արտադրվել են 1996-ից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: