
Փարիզում նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Valentino-ի ցուցադրությունը, որի մասնակիցներից մեկն Իրինա Շեյքն է եղել։ Մոդելը պապարացիների ուշադրության կենտրոնում հայտնվել է նաեւ շոուի մեկնարկից առաջ, ուր եկել է իդեալական կերպարով։
Իրինան սրճագույն կոստյում է կրել։ Բեժ շրթներկն ու հազիվ նկատելի կարմրաներկն իդեալականորեն համապատասխանում էին հագուստի գույնին։ Կերպարն ամբողջացրել էին սեւ կոշիկներն ու պայուսակը։