Առանց ավելորդ էմոցիաների փորձեցի հավաքել բողոքող անասնաբույծների հիմնական հարցադրում-հիմնավորումները. Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

Առանց ավելորդ էմոցիաների փորձեցի հավաքել բողոքող անասնաբույծների հիմնական հարցադրում-հիմնավորումները. Ռուբեն Մխիթարյան

Առանց ավելորդ էմոցիաների փորձեցի հավաքել բողոքող անասնաբույծների հիմնական հարցադրում-հիմնավորումները.

1. Մարզերում չկա սպանդանոցների բավարար քանակություն:

2. Չկա մասնագիտացված տրանսպորտ անասուններին անվտանգ սպանդանոց հասցնելու համար:

3. Եթե անասունը ճանապարհին տեղափոխող մեքենայում ինքնավնասում է անում, կամ առավել ևս դուրս թռնում մեքենայից, ո՞վ է փոխհատուցում գյուղացու վնասները:

4. Դեպի սպանդանոց տեղափոխելու 30 կմ ճանապարհին անասունը կորցնում է 3-4 կգ քաշ, ո՞վ է դա փոխհատուցելու:

5. Ի՞նչ հաջորդականությամբ է տեղի ունենալու գյուղացու վճարումը: Երբ նա անասունը հանձնեց սպանդանո՞ց, Երբ անասունը մորթվե՞ց, Թե երբ հանձնվեց մսավաճառներին: Դա իրենից ինչքա՞ն ժամանակ է խլելու ու երբ է իր փողը իրեն հասնելու:

6. Քանի-որ սպանդանոցների քանակը ու տեղափոխող մեքենաների քանակը սահմանափակ է, գոյանալու են հերթեր, ինչը բերելու է ապրանքի ուշ ռեալիզացիայի, իսկ մարդիկ հազար ու մի ծախս ունեն՝ վարկեր, հիվանդներ և այլն:

7. Տվյալ տարբերակով աշխատելու դեպքում լինելու է մսի դեֆիցիտ, միսը ավտոմատ թանկանալու է, ինչը մեղմելու համար զարկ է տրվելու ներմուծմանը ու դարձյալ տուժելու է տեղի արտադրողը:

8. Բոլորը կողմ են սպանդանոցներում մսի մորթ կազմակերպելուն, եթե դրանց քանակը, տեղայնացումը և աշխատանքի կազմակերպումը չբերի այնպիսի խոչընդոտների, որոնց առաջին ու գուցե միակ տուժողը կլինի գյուղացին:

Ու դարձյալ առանց էմոցիաների, կարծում եմ պատկան մարմինները պարտավոր են արձագանքել մարդկանց պահանջներին: Կամ ասեք՝ սուտ եք ասում, գնացեք ու ոնց որոշել ենք էդպես աշխատեք, կամ ասեք՝ կներեք, պարզեցինք, որ ենթակառւցվածքների ու սպասարկման առումով դեռ պատրաստ չենք, ժամանակավոր հետաձգվում է այս որոշումը, մինչև ամեն ինչ կարգավորենք:

Մեղք են մարդիկ, լուծում տվեք:

Ռուբեն Մխիթարյան



Նման նյութեր