
Բաղադրիչներ
- Մածուն – 400 մլ
- Ալյուր – 300 գ
- Ձու – 1 հատ
- Շաքարավազ – 60 գ
- Կակաո – 40 գ
- Սոդա – 2 գ
- Կիտրոնի հյութ – 5 մլ
- Բուսական յուղ – 60 մլ
Պատրաստման եղանակը
- Մածունը խառնել կիտրոնի հյութի, շաքարավազի և ձվի հետ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները՝ ալյուրը, սոդան և կակաոն:
- Խառնել խմորը՝ մինչև ստացվի միասեռ զանգված: Եվ անմիջապես խմորը լցնել բուսայուղով տապակի մեջ: Բլիթները երկու կողմից լավ տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը