
Ջիջի Հադիդը դարձել է Փարիզի նորաձևության շաբաթվա գլխավոր մոդելներից մեկը: Ամեն օր նա շքեղ հանդերձանքներով մասնակցում է նորաձևության ցուցադրությունների, իսկ շոուների ընդմիջումներին հիացնում է երկրպագուներին նաև իր առօրյա ոճով:
Երեկ լուսանկարիչները մոդելին նկատել են հյուրանոցի մուտքի մոտ: Ֆրանսիայի մայրաքաղաքի սառը օրվա համար նա ընտրել է բեժ վերնաշապիկ, ջինսե տաբատ և ասեղնագործված բաճկոն: Կերպարը Ջիջին ամբողջացրել է վառ գազարագույն երկարաճիտ կոշիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը