
Բրիտանական Բլեքվուդ քաղաքի բնակիչ Գեթին Թոմասն ավելորդ քաշի և վատ սննդակարգի պատճառով սկսել է վատ զգալ: 2019 թվականի սեպտեմբերին 25-ամյա բրիտանացին որոշել է հրաժարվել ալկոհոլից և հետևել իր արտաքին տեսքին և առողջությանը:
Գեթինը սկսել է նաև մարզվել: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում բրիտանացին նիհարել է 25 կգ, հայտնում է Metro-ն:
Թոմասը նշում է, որ դարձել է ավելի ինքնավստահ: Այժմ նա հետևում է իր սննդակարգին, իսկ ալկոհոլ օգտագործում է միայն հատուկ առիթների ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը