Մատուցվում է՝ անմիջապես
Նախն. ժամանակ՝ 25 րոպե
Պատրաստման ժամանակ՝ 40-50 րոպե
Բաղադրիչներ
- կարտոֆիլ – 2 հատ (խոշոր)
- Լցոնի համար՝
- կաթնաշոռ – 200 գր (կամ ռիկոտա )
- սխտոր – 2 պճեղ
- սամիթ – 3-4 ճյուղ
- լոլիկ – 5–6 հատ (կամ չերրի)
- ձիթայուղ – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Լվացած, չորացրած կարտոֆիլի վրա ձիթայուղ ենք քսում և վերևի մասում խաչաձև խոր կտրվածք անում: Նրբաթիթեղով փաթաթում ենք, դնում 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 40-50 րոպե: Պատրաստում ենք լցոնը: Սամիթը, սխտորը, լոլիկները մանր կտրատում ենք (եթե չերրի լոլիկ ենք վերցրել, ապա պետք է պարզապես կիսել): Խառնում ենք կաթնաշոռի, աղի ու պղպեղի հետ և ստանում համասեռ զանգված: Տաք կարտոֆիլը բացում ենք, վերևում արված բացվածքի մեջ լցնում կաթնաշոռային զանգվածն ու ևս 10 րոպեով դնում ջեռոցը: Ջեռոցից հանում ենք և յուրաքանչյուր կարտոֆիլի վրա 1 ճ/գդ ձիթայուղ լցնում: