Ո՞ր մթերքներն են օգնում այրել ճարպը և ավելացնել մկանային զանգվածը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են օգնում այրել ճարպը և ավելացնել մկանային զանգվածը

Ճարպի արագ այրման և մկանային զանգվածի ավելացման հանար պետք է ուտել այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուն, բանանը և ավոկադոն։ La Vanguardia պարբերականի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել սննդաբան բժիշկներ Գիլյերմո Գոմես Վերան և Նուրիա Մոնֆուլյեդան։

Մասնագետների խոսքով՝ ձուն պարունակում է սպիտակուց և լեյցին, որը թույլ է տալիս մկաններին ավելի արագ աճել։ Այդ նյութը պարունակվում է հավի մսի մեջ, որը, սննդաբանների խոսքով, կարող է դառնալ կարմիր մսի լավ այլընտրանք։ Բուսակերները կարող են հավի փոխարեն ուտել տոֆու, որի մեջ նույնպես սպիտակուց կա։ Բացի այդ, տոֆուն հիանալի նախաճաշ է կամ թեթև սնունդ մարզիկների համար։

Ինչ վերաբերում է բանանին, այն, մասնագետների խոսքով,  հիանալի հագեցնում է ի հաշիվ դրանցում պարունակվող ածխաջրերի և, միևնույն ժամանակ, թույլ է տալիս ավելի քիչ ուտել օրվա ընթացքում։ Բանանը խորհուրդ է տրվում օգտագործել մարզումներից առաջ, իսկ հետո կարելի է խմել բնական յոգուրտ՝ առանց հավելումների և շաքարի։

Սպորտով զբաղվողներին խորհուրդ է տրվում  ուտել ավոկադո և լոբազգիներ։ Սյդ մթերքները օգտակար են հագեցած ճարպերի, ինչպես նաև սպիտակուցների և ածխաջրերի պարունակության շնորհիվ։

med.news.am