Մատուցվում է՝ անմիջապես
Նախն. ժամանակ՝ 15 րոպե
Պատրաստման ժամանակ՝ 15 րոպե
Բաղադրիչներ
- հավի փափկամիս – 2 հատ
- սոյայի սոուս – 2 ճ/գդ
- մեղր – 2 թ/գդ
- ռուկոլա – 1 կապ
- տանձ – 2 հատ
- ձիթայուղ – 1 ճ/գդ
- մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) – 3 ճ/գդ
- պանիր – 100 գր (Գորգոնզոլա)
- հյութ կիտրոնի – 0.5 հատ
- բուսայուղ – տապակելու համար
Պատրաստման եղանակ
Հավի փափկամիսը կտրատում ենք ոչ մեծ կտորներով և մարինացնում սոյայի սոուսի և մեղրի մեջ։
Ռուկկոլան լվանում ենք և չորացնում։ Տանձը մեջտեղից կիսում ենք, սերմերը հանում և ոչ մեծ խորանարդիկներով կամ բարակ շերտերով կտրատում։ Ռուկկոլան և տանձը մեծ ամանի մեջ ենք լցնում և ձիթայուղով ցողում։
Պանիրը ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք։ Մայրի ծառի ընկույզները չոր թավայի մեջ չորացնում ենք։ Պանիրն ու ընկույզն ավելացնում ենք աղցանի մեջ։
Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ ենք տաքացնում և հավի կտորները մոտ 5 րոպե տապակում։
Աղցանը լցնում ենք ամանների մեջ և վրան դնում հավի տաք կտորները: Այնուհետև ցողում ենք կիտրոնահյութով։ Մատուցում ենք անմիջապես։