Որոշ մթերքներ արագացնում են օրգանիզմի ծերացումը՝ նրան քայքայիչ սթրեսի ենթարկելով, ինչպես վստահեցնում են իսպանացի դիետոլոգները։ Սննդաբան Ելենա Դե Լա Ֆուենտեի խոսքերով՝ վաղաժամ ծերացումից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի շատ սեզոնային մրգեր և բանջարեղեն, ձիթայուղով աղցաններ, ընդեղեն, հատիկավորներ և բնական յոգուրտներ ուտել ու կեֆիր խմել։
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», մթերքների թվում, որոնցից պետք է հրաժարվել, եթե չեք ուզում շատ արագ ծերանալ, սպիրտային խմիչքներն են, կարտոֆիլ-ֆրին, շաքարը, քաղցր ըմպելիքները, աղը և մարգարինը։
Հատկապես վտանգ է ներկայացնում մարգարինը, քանի որ դրա մեջ պարունակվում են մեծ քանակի տրանսճարպեր, իսկ դրանք արագացնում են ծերանալը։ Մարգարինի փոխարեն խորհուրդ է տրվում կարագ օգտագործել։
Ինչպես ցույց է տվել Օրեգոնայի համալսարանի հետազոտությունը, արյան մեջ տրանսճարպերի բարձր մակարդակը կապված է գլխուղեղի փոքր ծավալի հետ, որը հեռանկարում կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։
Դե Լա Ֆուենտեն կարծում է, որ այդ հիվանդության առաջացման հնարավորությունը կարելի է կրճատել քրքում օգտագործելով՝ այդ համեմունքը հակաբորբոքային հատկություններ ունի։