Աշխարհի հնագույն խոհանոցներից մեկի` հայկականի բաղկացուցիչ մասն են կազմում սննդարար ձմեռային կերակրատեսակները։ Անհնար է ձմեռը պատկերացնել նաև առանց տաք ուտեստների, որոնցից ամենահայտնին հարիսան է։
Մեր խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակներից մեկը անտարբեր չի թողնում օտարերկրացիներին։ Բավական է մեկ գդալ համտեսել և այն կդառնա ամենասիրելի ուտեստներից մեկը նաև Հայաստանի սահմաններից դուրս։
Սիրիաբնակ Դիմա Խաթիբին հանդիպեցի Երևանի սրճարաններից մեկում։ Մեր ընդհանուր ծանոթն էր նրան հրավիրել համտեսելու հայկական քացրավենիքներ, մասնավորապես գաթան։ Շատ հավանեց: Թեև սա Դիմայի առաջին այցելությունն է Հայաստան, հայկական խոհանոցին նոր չէ, որ ծանոթանում է։ Սիրիայում ևս շատ հայկական ռեստորաններ կան, հայ ընկերներ ունի։
«Սուրբ ծնունդին իմ հայրիկի ընկերոջ տանը տոլմա, սպաս, հայկական սուջուխ, հարիսա եմ փորձել։ Շատ համեղ է ամեն ինչ։ Հատկապես սուջուխն ու հարիսան են դուր եկել։ Հետաքրքիր, գունավոր ուտելիքներ են, համեմունքներով շատ եմ նմանեցնում թուրքական խոհանոցին»։
Ամբողջությամբ՝ armradio.am