Բաղադրիչներ
- Ծաղկակաղամբ – 500 գ
- Ալյուր – 2 ճ/գ
- Կեֆիր – 100 գ
- Բուսական յուղ – 5 գ
- Մաղադանոս – 1 փունջ
- Սխտոր – 30 գ
- Աղացած սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
- Սոուսը պատրաստելու համար ալյուրը տապակել տաքացրած յուղով, ավելացնել կաղամբի արգանակը, կեֆիրը, համեմել աղով և պղպեղով, ավելացնել սխտորը և կտրատված մաղադանոսը:
- Ծաղկակաղամբները թաթախել սոուսի մեջ, խառնել և եփել ջեռոցում 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը