Դժբախտաբար, ծերության դեմ ունիվերսալ դիետա դեռ չի հայտնագործվել: Բայց արդեն հաստատվել է, որ որոշ մթերքներ ընդունակ են օգնել մեր մարմնին զգալ շատ ավելի երիտասարդ: Եվ դրանք ինչ-որ արտասահմանյան համադամ կերակուրներ կամ կասկածելի հավելումներ չեն: Մթերքներն այս ցուցակից փոքր քանակներով կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուրը:
Հավի կրծքամիս (առանց կաշի)
Հավի կրծքամիսը, ինչպես նաև ձուկը և ընդեղենը հարուստ է պրոտեինով: Եթե ցանկանում եք «պահպանել դեմքը» որքան հնարավոր է երկար, ապա աշխատեք հաճախ ընդունել պրոտեինով հարուստ կերակուր:
Սխտոր
Սխտորը հագեցած է հակաօքսիդանտ պոլիֆենոլներով: Սխտորը պաշտպանում է մաշկն ազատ ռադիկալներից: Սխտորից մեծ օգուտ ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի օգտագործելուց առաջ 10-15 րոպե սխտորը կոնտակտի մեջ լինի օդի հետ:
Կանաչ թեյ
Կոֆեինի քանակն իր բարձրության վրա է, սակայն ըմպելիքը հարուստ է նաև վերը նշված հակաօքսիդանտ պոլիֆենոլներով: Աշխատեք 1-2 բաժակ այս թեյից խմել մինչև ժամը 15-ը:
Ջուր
«Երիտասարդության էլիքսիրի» հիմնական բաղադրիչն իսկապես հասանելի է յուրաքանչյուրին:
Հատապտուղ
Ելակ, ազնվամորի, մոշ, հապալաս. սրանք իսկական չեմպիոններ են այն պտուղների մեջ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում:
Ձիթապտղի յուղ
Գնեք իրական բնական ձիթապտղի յուղ (extra virgin նշանով): Մի քիչ թանկ է, բայց հաստատ արժե:
Սաղմոն և սկումբրիա
Երևի «ամենահարուստ» կերը մեր ցուցակում: Բայց այն հարուստ է նաև ուղղակի իմաստով. դժվար է գտնել օմեգա-3-ի ավելի լավ աղբյուր, որն այդքան անհրաժեշտ է սրտին՝ մկանային տոնուսը պահպանելու, ուղեղին՝ ակտիվությունը պահպանելու, և մաշկին՝ փայլելու և հարթ լինելու համար:
Ընդեղեն
Նույն տարիքի մարդկանց մեջ նրանք, ովքեր շատ են օգտագործում ընդեղեն, ձուկ, բանջարեղեն և ձիթապտղի յուղ, ունեն ավելի քիչ կնճիռներ և ավելի դանդաղ են ծերանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը