Լեդի Գագան այլևս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեդի Գագան այլևս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան այլևս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, որի հետ դիմավորել Է Նոր տարին: Պարզվել Է, որ նա ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին Է: Այդ մասին հայտնել Է Page Six-ը:

Պապարացիները զույգին նկատել են ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության՝ Super Bowl-ի եզրափակիչ մրցախաղում, որը կայացել Է փետրվարի 1-ին:

Մայքլ Պոլանսկին Հարվարդի համալսարանի շրջանավարտ Է: Ավելի վաղ աշխատել Է ձեռնարկատեր: Այժմ նա ղերավարում Է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերի կողմից ստեղծված Parker Group ընկերության բարեգործական նախագծերը:

2019 թվականի նոյեմբերին «Օսկար» մրցանակի դափնեկիրը բաժանվել Է հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնից: Նրանից առաջ Լեդի Գագան սիրավեպ Է ունեցել աստղային գործակալ Կրիստիան Քարինոյի հետ: Զույգը հանդիպել Է երկու տարի և նույնիսկ նշանվել, բայց հարսանիքն այդպես Էլ չի կայացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: