«Սևանն ազգային արժեք է, և եթե մենք ասում ենք, որ այն պահպանել է պետք, ուրեմն պետք է վստահենք գիտական այն հատվածին, որն այդ պահպանման պատասխանատվությունը որոշակիորեն կրում է: Սևանի էկոհամակարգի պահպանման համար հարկ է նաև ձկնաշխարհի պահպանման մասին մտածել:
Հիմա լճի պաշարների հաշվարկման մեկ միջոց էլ ենք ավելացրել:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ զրույցում անդրադարձանք ԳԱԱ-ի միջոցներով ձեռքբերված «Էխոլոտ» կոչվող սարքին, որով պետք է Սևանի կենդանական աշխարհի պաշարների ուսումնասիրությունն անեն: Մասնագիտական եզրույթներով ընթերցողին չծանրաբեռնելու համար Բարդուխ Գաբրիելյանին խնդրեցինք մատչելի բացատրել՝ ինչ է ենթադրում այդ սարքը:
Պարզվում է, ինչպես բացատրեց գիտնականը, սարքը կա, բայց սարքի ծրագրային փաթեթը չկա, ավելի ստույգ՝ այդ փաթեթի համար գումար չկա (12.5 հազար դոլար արժե): «Դիմեցինք շրջակա միջավայրի նախարարություն, խոստացան, որ կանեն: Մի հիմնադրամ կա, դրա միջոցներով: Հետո էլ պարզվեց, որ արժեքի 30 տոկոսը իբրև մաքսազերծման գումար պիտի վճարենք: Այս գումարը չենք կարողանում տալ: Հիմնադրամի ներկայացուցիչն էլ հետո ասաց, թե կփորձեն «բարեգործականով բերել» դա: Ամիսներ կարող է տևել: Փակուղու առաջ չենք, բայց, զարմանալի է, պետության համար կարևորագույն գործի համար ստեղծված չեն այն ուղիները, որով կարողանաս պետությանն արագ օգտակար լինել»,- ասաց Բ. Գաբրիելյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: