Հովհաննես Գալստյան. «Գրառմանը գռմռոցով պատասխանողներին չեմ վարանելու ուղեկցել իրավական դժողքի ճանապարհներով»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Գալստյան. «Գրառմանը գռմռոցով պատասխանողներին չեմ վարանելու ուղեկցել իրավական դժողքի ճանապարհներով»

Տեղեկացրել էի, ամեն անգամ, երբ պատասխանող կողմի փաստաբանները վիժեցնեն ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԻ դատական նիստը միջնորդությամբ, հրապարակելու եմ փաստեր կինոկենտրոնի հանցագործությունների մասին: ԿԳՄՍ-ն խուլուհամր է ձևանում կինոյի հանդեպ: Ուստի, եթե այս գրառմանը նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Ara Khzmalyan անձամբ չարձագանքի, սա կից ապացույցներով կգնա դատախազություն, մանրամասներն էլ կներկայացվեն մամուլին:
***
2017թ-ին կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շ. Միրզախանյանը ձևավորել է գեղարվեստական խորհուրդ, որը քննել է անավարտ ֆիլմերը: Խորհրդում ներգրավվել է Մելիք Կարապետյան անունով պատկառելի տարիքի մի նորաթուխ պրոդուսեր: Մի տարի հետո նույն մարդը նույն տնօրենի կողմից նշանակվել է կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ապա ԵՎՐԻՄԱԺ-ում Հայաստանի ներկայացուցիչ: Կինոյի մարդկանց մելիք կարապետյանը հայտնի է որպես Հայկական կինոյի ամենաերկարատև արտադրության՝ Չնչիկ ֆիլմի պրոդյուսեր: Չնչիկի պրոդյուսերն ու ռեժիսորը իմ ընկերության մասին անանուն նամակների ու պատվիրված հոդվածների հեղինակներն են, բայց սա չի էականը: Էականն այն է, որ սրանք Չնչիկի համար պետական բյուջեից ֆինանսավորվել են երեք անգամ՝ 2007-ին, 2013-ին և, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 2018-ին, երբ պրոդյուսերը եղել է կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար:
***
Կինոկենտրոնի գեղխորհուրդը քննարկելով անավարտ ֆիլմերը որոշել է դադարեցնել մեր «Թողություն» ֆիլմի ֆինանսավորումը և նյութերը ուղարկել դատախազություն: Հավաքին ներկա է եղել Կարապետյանը: Նույն խորհուրդը որոշել է մեր ֆիլմից 8 տարի առաջ՝ 2003թ-ին սկսած, կինոկենտրոնի կողմից երկու անգամ՝ 2007, 2013թթ-ին ֆինանսավորված Չնչիկ ֆիլմին նոր ֆինանսավորում հատկացվել 2018թ-ով: Այսինքն խորհրդում ընդգրված մեկը երրորդ անգամ ֆինանսավորում է հաստատել իր ֆիլմի համար: 2019թ-ին կինոկենտրոնը ֆինանսավորել է հիշյալ ռեժիսորի արդեն 4 (չորս) տարբեր ֆիլմերը: 2019թ-ին նոր ֆիլմի համար պետական ֆինանսավորում է ստացել Չնչիկի մյուս պրոդյուսերը:
***
Գանք կրիմինալին: Կինոկենտրոնը ապօրինաբար փակել է նաև ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի արտադրությունը՝ անպիտան դարձնելով ֆիլմի արդեն նկարահնված 40 րոպե տևողությամբ նյութը: Դրանով պետությանը հասցրվել է առանձնապես խոշոր չափի՝ 23 մլն դրամի վնաս: Նաև կասեցվել է Համատեղ Արտադրության Պայմանագրերով հաստատված ավելի քան 175 մլն դրամի արտասահմանյան ներդրումը: Կինոկենտրոնի ղեկավարությունը այսպիսով պետությանը և մեր ընկերությանը հասցրել է ավելի քան 200մլն դրամի վնաս:
***
ՀՀ-ում կինոյի կառավարման ոլորտում ձևավորվել է հերթական կլանը՝ Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ), Լուսինե Սարգսյան (ԿԳՄՍ ծառայող), Մելիք Կարապետյան (կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, Եվրիմաժում ՀՀ ներկայացուցիչ), Շուշանիկ Միրզախանյան (Կինոկենտրոնի տնօրենի ԺՊ): ՀՀ Պետական բյուջեից ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ համար ֆինանսավորում ստացող այս պետական պաշտոնյաները, սպասարկում են բացառապես նեղ թիմային շահեր՝ արգելափակելով իրենց մրցակից համարող կինոընկերությունների նախագծերը ու պետական ֆինասավորում հաստատելով յուրայինների համար: Քննարկեք սա, եթե ցանկանում եք ապացույցներ, խնդրեք, չունեք՝ վատ է, բայց կտանք:

ps. գրառմանը գռմռոցով պատասխանողներին չեմ վարանելու ուղեկցել իրավական դժողքի ճանապարհներով: Սա պայքար է Կինոյի պետական կառավարման դաշտը թայֆաներից մաքրելու համար: Ոչ մի զիջում չի լինելու:

pps. Շնորհակալություն արձագանքելու և տարածելու համար

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր