
Սերն առ արվեստը չի ճանաչում սահմաններ: Իրանցի պատկերազարդող Ալիռեզա Քարիմի Մուհադամը, տեղափոխվելով Պորտուգալիա, տարվել է հոլանդացի նկարչի կտավներով և իր համար հրաշալի զբաղմունք է գտել՝ ապրել Վան Գոգի հետ…
Նա ուսումնասիրել է մեծ հոլանդացու անցած ուղին, դիտել նրա մասին պատմող բոլոր ֆիլմերը և որոշել է աշխարհին ցույց տալ Վան Գոգին իբրև իր կտավների հերոսներից մեկը: Ստացվել է ժամանակակից հայացք, մի գեղեցիկ պատմություն, որտեղ ուրախություն էլ կա, հումոր էլ, տխրություն էլ…
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը