
Մոսկվայի Մանեժում փետրվարի 6-ին իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ցուցահանդես են այցելել ռեկորդային թվով մարդիկ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաճախելիության ռեկորդն այդ օրը եղել է 9,8 հազար մարդ:
Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին, որ միջին հաշվով ամեն օր 9 հազար մարդ է այցելում ցուցահանդես: Այցելուների մեծ ներհոսքի պատճառով որոշվել է երկարաձգել աշխատանքի ժամերը: