Սննդաբանները հաճախ են խոսում այն մասին, որ որոշակի մթերքի համադրությունից հարկավոր է խուսափել՝ նյութափոխանակության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Med2.ru-ն ներկայացրել է մթերքների համադրություն, որն առավել վտանգավոր է համարվում:
Լոլիկ և պանիր: Այս համադրությունը գերծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձն ու լյարդը: Լոլիկի բաղադրության մեջ թթուներ են մտնում, որոնք պանրի բաղադրության մեջ մտնող կալցիումի հետ ռեակցիայի մեջ են մտնում՝ կուտակվելով հոդերում: Խորհուրդ չի տրվում այս մթերքը պարբերաբար համադրել:
Տապակած կարտոֆիլ և ձու: Կարտոֆիլի տապակման ընթացքում օսլա և կոնցերոգեն նյութեր են ձևավորվում: Խորհուրդ չի տրվում իրավիճակը սրել ձվի օգտագործմամբ:
Թխվածք և կաթ: Եթե թխվածքը համադրեք կաթի ու կակաոյի հետ, կարող եք այրոց զգալ, տհաճ զգացողություններ ունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը