Դդմիկից կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Դդմիկ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Քերած պանիր – 50 գ
- Սխտոր – 1 ատամիկ
- Ալյուր – 1 ճ/գ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը լվանալ, կեղևազրկել և անցկացնել խոշոր քերիչով:
- Ձուն հարել, ավելացնել դդմիկին, լավ խառնել:
- Զանգվածի վրա լցնել քերած պանիրը և մանրացված սխտորը:
- Ըստ ցանկության համեմել աղով և պղպեղով, ավելացնել ալյուրը, խառնել:
- Կոտլետները տապակել բուսայուղով տապակի մեջ՝ մինչև ոսկեգունելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը