Զբոսաշրջության աճը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է նպաստի ազգային եկամտի ավելացմանը
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջության աճը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է նպաստի ազգային եկամտի ավելացմանը

1998-2007 թթ զբոսաշրջության ոլորտի աճի տեմպը մնում է անգերազանցելի. միջինում 36%

Շատ է խոսվում, որ ՀՀ-ն ունի մեծ պոտենցիալ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար: Իհարկե, նման պոտենցիալ կա և դա ապացուցվել է դեռ հեռավոր 1998-2007 թվականներին, որոնք բեկումնային տարիներ էին զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, երբ կառավարությունը, գիտակցելով այս ոլորտի մուլտիպլիկացիոն էֆեկտը և տնտեսական զարգացման մեջ վերջինիս կարևոր դերը, 2003թ.-ին զբոսաշրջությունը սահմանեց գերակա ոլորտ: Այդ ընթացքում զբոսաշրջիկների տարեկան թիվը 32000-ից հասավ 511000՝ ավելանալով մոտ 16 անգամ: 2007թ.-ին 2006թ.-ի համեմատ զբոսաշրջիկների աճի տեմպը կազմեց 33.8%, իսկ այցելությունների տարեկան միջին աճի տեմպը` 36%:

Համեմատության համար նշենք, որ թեև 2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան է ժամանել ավելի քան 1,459,152 զբոսաշրջիկ՝ 2018թ.-ի 9 ամիսների համեմատ աճը կազմել է ընդհամենը 14.4%: Ի դեպ, 2019թ.-ի տվյալները փաստում են նաև այն մասին, որ զբոսաշրջիկների կողմից ՀՀ-ում կատարվող ծախսերն ավելի դանդաղ տեմպով են աճել, քան զբոսաշրջիկների թվաքանակի աճը: 2019թ.-ի 9 ամիսներին մեկ զբոսաշրջիկի հաշվով ապրանքների և ծառայությունների վրա կատարվող միջին ծախսը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2.1%-ով՝ կազմելով շուրջ 711 ԱՄՆ դոլար: Դա բացատրվում է նաև այն հանգամաքով, որ զբոսաշրջիկների մեջ մեծ թվաքանակ են կազմել ղազախները մեքնենաների արտահանման նպատակով, որոնք երկրում հավելյալ արժեք չեն ստեղծել, բայց հաշվառվել են որպես զբոսաշրջիկ: Այս փաստը շատ կարևոր է ֆիքսել, քանզի զբոսաշրջության աճը չպետք է լինի ինքնանպատակ, այն պետք է նպաստի ազգային եկամտի ավելացմանը և ուղեկցվի զբոսաշրջիկների կողմից կատարվող ծախսերի ավեացմամբ, այսինքն՝ պետք է երկրին «փող բերի»:

«Իրարանցում» ֆեյսբուքյան էջ



Նման նյութեր