Հովհաննես Ավետիսյան. «Դեռ հուսով եմ, որ մոտ ապագայում կգա այն օրը, երբ պահի մանր հարցերը մի կողմ կդնենք և կզբաղվենք համակարգաստեղծ ապագային միտված գործունեությամբ»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Դեռ հուսով եմ, որ մոտ ապագայում կգա այն օրը, երբ պահի մանր հարցերը մի կողմ կդնենք և կզբաղվենք համակարգաստեղծ ապագային միտված գործունեությամբ»

«Պետականության և պետական կառավարման մասին խորքային գիտելիքներ ունենալով` խորապես համոզված եմ, որ ներկա կառուցակարգերով Հայաստանը գնում է փոշիացման, այսինքն` ոչնչացման: Դա կարող է տևել տաս, քսան կամ հիսուն տարի, սակայն վստահաբար սա այն արահետն է, որում մեր պետությունը հայտնվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Սրա վառ դրսևորումը չդադարող և խորքային խնդիրներով արմատացած ու կարծրացած արտագաղթն է և գոյատևման կառուցվածքով` արժեք չստեղծող տնտեսությունը, իսկ միջավայրային առումով` շարունակական պատերազմական դրությունը:

Սա է պատճառը, որ կողմնակից էի և եմ արմատական փոփոխությունների` որոնք դեռ չեն նշմարվում:

Անկեղծ հավատում եմ նրան, որ եթե այս հանրաքվեում իշխանությունները չստանան իրենց ուզածը, նրանք ստիպված գնալու են արմատական և խորքային փոփոխությունների, որը հնարավորություն կստեղծի դուրս գալ հոռի շրջանից: Եթե իշխանությունները ստանան այս միկրո «հաղթանակը», նրանք հայտնվելու են ներկայից ավելի մեծածավալ անգործության ճիրաններում և Հայաստանին այլևս արմատական փոփոխություններ չեն «սպառնա». Սրանում ավելի քան վստահ եմ:

Հայաստանի խնդիրները շատ ավելի խորքային են, քան իշխանությունները և որոշ քաղաքական գործիչներ փորձում են մատուցել հանրությանը: Եվ այդ խորքային խնդիրներում սահմանադրական դատարանի խնդիրը ավազի հատիկ է, որը սահմանադրական համակարգային փոփոխությունների գնալու դեպքում` ինքնին կլուծվի:

Ես դեռ հուսով եմ, որ մոտ ապագայում կգա այն օրը, երբ պահի մանր հարցերը մի կողմ կդնենք և կզբաղվենք համակարգաստեղծ ապագային միտված գործունեությամբ: Իսկ սրա համար, պետության ստեղծարար և մտածող հանրույթը պետք է նպատակի շուրջ միավորվելու եղանակներ գտնի, որով նաև կկարողանա պահի իշխանություւնների վրա գործուն ազդեցություն ունենալ: Այլ պարագայում մեզ սպասվում է ունայնություն ունայնությանց»:

Հովհաննես Ավետիսյան



Նման նյութեր