
Սոֆի Դևոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ ու հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պարուհին ու դերասանուհին վանդակավոր վերնաշապիկ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա արձակել է երկար, գեղեցիկ հարդարված մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Սոֆին կերպարն ամբողջացրել է խոշոր ու ոճային ականջօղերով։ «Աղջիկ»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել պարուհին, որի հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի, հեքիաթային աղջիկ»։