«Ինձ հետ հարմարավետ չէ». Թինա Կանդելակին պատմել է ցավոտ ամուսնալուծության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինձ հետ հարմարավետ չէ». Թինա Կանդելակին պատմել է ցավոտ ամուսնալուծության մասին

Թինա Կանդելակին դարձել է Բորիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման հյուրը եւ պատմել՝ ինչպես է փլուզվել ընտանեկան կյանքը։

Թինան 11 տարի ամուսնացած է եղել գործարար, նկարիչ Անդրեյ Կոնդրախինի հետ։ Այդ հարաբերությունների ընթացքում հեռուստահաղորդավարուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Մելանյային եւ որդուն՝ Լեոնտիին։ Կանդելակին հիշել է՝ ինչպես է հանդիպել ապագա ամուսնուն եւ ինչ է տեղի ունեցել հետո։ «Նա մի անգամ հեռուստաընկերություն եկավ ծանոթանալու հաղորդավարուհի Կատյա Նովիկովայի հետ։ Պատահականորեն ինձ հանդիպեց։

Այդ տարիներին նա սովորական ձեռնարկատեր էր։ Ես, ի դեպ, միշտ ուզում էի երեխաներ ունենալ, այդ պատճառով նրանք շուտով ծնվեցին։ Ես նույնիսկ միտք չեմ ուեցել, որ դա կարող է ինչ-որ կերպ խանգարել իմ կարիերային։ Շուտով ծնվեց մեր աղջիկը, հետո՝ որդին»,- պատմել է Կանդելակին։

news.am