Blognews.am-ը զրուցել է դիզայներ, ոճաբան՝ Մանուկ Ալեքսանյանի հետ, որը կիսվել է իր տեսակետներով, խորհուրդներով և նորաձևության սկզբունքներով:
Հարյուրավոր մարդկանց ես եմ ոճ թելադրում, իսկ իմ ոճը գտել եմ իմ տան պահարանում, որն արդեն մի մեծ սենյակի է վերածվել:
Ամենաանսպասելի իրադարձությունն ինձ համար եղավ, երբ Քիմ Քարդաշյանն իմ հագուստը տեղադրեց իր էջում:
Կարևորելով նորաձևությունը, հայկական նորաձևության ինդուստրիան ինձ համար ամենազարգացող և եկամտաբեր շուկան է, որտեղ կա շատ փող, անգրագետ դիզայներներ և ոճաբաններ:
Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ իմ պայուսակը ձեռքին, տարբերվող կանանց:
Եթե ցանկանում ես լինել հայտնի, ապա պետք է բացես ինստագրամ և տեղադրես քո ամենավատ լուսանկարը:
Տանել չեմ կարողանում, երբ հարցին հարցով են պատասխանում և երբ առաջին հանդիպմանը «դուք»-ից անցնում են «դու»-ի:
Իմ բրենդը կարող եմ նկարագրել մի քանի բառով՝ նորաոճ, սեքսուալ, թանկարժեք:
Ինձ համար դժվար է դիետա պահել և արթնանալ առավոտյան 6-ին:
Արտաքին թե՞ ներքին, միշտ պատասխանում եմ՝ արտաքին, քանի որ ես սիրում եմ գեղեցիկ մարդկանց:
Ամբողջությամբ՝ blognews.am