
Dior-ը մեկնարկել է տղամարդկանց նոր օծանելիքի գովազդային արշավ՝ Dior Homme I’m Your Man, որում նկարահանվել է 33-ամյա բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Փաթինսոնը: Նա 2013 թվականից ի վեր Dior-ի դեմքն է և շարունակում է հաջողությամբ համագործակցել ապրանքանիշի հետ:
Գովազդում դերասանը ներկայացվում է ուժեղ, համարձակ և հմայիչ տղամարդու դերում, ով ի վիճակի է նվաճել ցանկացած կնոջ սիրտ և մինչև վերջ հավատարիմ մնալ նրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը