Ջուդ Լոուի ոճը կարելի է բնորոշել մեկ բառով՝ հարմարավետ: Հանրային միջոցառումների ժամանակ դերասանը նախապատվությունը տալիս է հանգիստ հանդերձանքներին: Նրա զգեստապահարանում գերակշռում են բամբակյա վերնաշապիկները, ծավալուն սվիտերները, հարմարավետ կարդիգանները: Իսկ Ջուդի ձմեռային կերպարները հատկապես հարմարավետ են:
Օրերս դերասանին նկատել են Յուտա նահանգում, որտեղ տեղի է ունենում «Սունդենս» փառատոնը: Նա կրում էր երկար, թեթև, բեժ երանգի վերարկու: Զգեստապահարանի այս բազմակողմանի իրը կարող է համադրվել՝ ինչպես գրասենյակային, այնպես էլ՝ առօրյա ոճի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը