Արևմուտքում վաղուց արդեն գոյություն ունի միջոցառումների, նախաձեռնությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների մի շատ հզոր ճակատ, որն անողաքաբար պայքարում է մեկ զորավոր չարիքի դեմ։ Չարիք, որն իր կործանարար ազդեցությամբ համեմատելի է ծանր թմրադեղերի և ալկոհոլիզմի բերած վնասների հետ։ Չարիք, որը հիմք է դառնում ծանրագույն հոգեկան հիվանդությունների, և, ինչն ամենացավալին է՝ ինքնասպանության համար։
Չարիք, որը կոչվում է ԲՈՒԼԻԻՆԳ։
Ամերիկայի Միացյան Նահանգներում թե՛ մեծերը, թե՛ փոքրերը դողում են այս բառից։ Լուրջ եմ ասում։ Վերջին 20 տարիների ընթացքում, որոշակի բացասկան իմաստով, ԲՈՒԼԻԻՆԳ տերմինը նույնիսկ սակրալիզացվել է այնտեղ։ Կրկնում եմ՝ վատ իմաստով։
Տեսեք՝ գրեթե յուրաքանչյուր ամերիկացի, կանադացի կամ բրիտանացի երիտասարդ ծնված օրվանից, բոլոր հնարավոր աղբյուրներից լսում ու տեսում է, թե ինչ սարսփելի բան է բուլիինգը, ինչերի է հանգեցնում, ինչպես կանխել այն։ Է՛լ ֆիլմեր, է՛լ գրքեր, է՛լ սերիալներ, է՛լ խաղեր, է՛լ պոստերներ, է՛լ նույնիսկ երաժշտութուն։ Փոքր տարիքից սկսած նրան բառիս բուն իմաստով “գնդակոծում են” պրոպագանդայով՝ քարոզում են ՉԵՆԹԱՐԿԵԼ ՈՒ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ բուլիինգի։
Ու գիտե՞ք, իմ բարի փաբահայեր, սա հեչ էլ պատահական հանգամանքների բերում չէ։ Օ՜ ոչ։ Սա խնամքով կազմակերպված ու մշակված քաղաքականության արդյունք է։ Սա Պետություն vs Բուլիինգ պատերազմն է։
1999 թ–ի ապրիլի 20–ին, երբ մինչև ատամները զինված Էրիկ Հարրիսն ու Դիլան Քլեյբոլդը մտան Դենվեր քաղաքի “Քոլոմբայն” ավագ դպրոց ու սպանեցին մի ամբողջ դասարան, այնուհետև ինքնասապան եղան, այ էդ ժամանակ Վաշինգտոնում հասկացան, որ ժամանել է քչախոս, բայց հանդուգն պիզդեցը։
Էրիկն ու Դիլանը ողջ կյանքի ընթացքում ենթարկվում էին դաժան բուլիինգի, կամ ավելի ճիշտ՝ մոբբինգի, երբ մի խումբ “ուժեղներ” ստորացնում են մեկ կամ երկու “թույլի”։
“Քոլոմբայնի մսաղացն” ահռելի ներգործություն ունեցավ ամերիկյան հասարակության բոլոր շերտերի վրա։ Քոլոմբայնը ստիպեց վերանայել ու վերաիմաստավորել լիքը, լիքը անկյունաքարային պատկերացումներ։ Ով խոսելու հնարավորություն ուներ սկսեց խոսել բուլիինգի մասին։ Ամերիկացիք սկսեցին գիտակցել, որ եթե մի տեղ կա բուլիինգ, ապա շուտով լինելու են նաև խնդիրներ։ Հաշվի առնելով, որ բնակչության մեծ մասն այնտեղ տնօրինում է նաև հրազենի, ապա…ապա՝ ՄԱՀԱՑՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ։
Եթե հիմա ես նստեմ, թվարկեմ, թե վերջին 20 տարում ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսրայելում բանում քանի,քանի հակաբուլիինգային ակտիվություններ են ձեռնարկվել, ապա ստիպված կլինեմ մինչև Մարտի 8–ի գիշերը շարունակել գրել այս տեքստը։ Ուստի՝ կսահմանափակվեմ միայն նրանով, որ ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում բուլիինգը սահմանվում է որպես օրենքից դուրս արարք։ Օրինակ՝ Նյու Ջերսի նահանգում, եթե ուսուցիչը, դպրոցի պահակը կամ ցանկացած այլ ռուսերենի դասատու նկատի, որ աշակերտների շրջանում տեղ ունի անգամ թեթև՝ շատ նվազ ճնշում կամ ծաղրական վերաբերմունք “թույլ օղակի” նկատմամբ և ի պատասխան դրան շտապ չզեկուցի համապատասխան մարմիններին, ապա նա՝ չզեկուցողը խստագույնս կպատժվի։ Իսկ ահա զեկուցելուց հետո թե՛ բուլիով (նա, ով ճնշում է), թե՛ բուլիի ընտանիքով և թե՛ բուլիի զոհով կզբաղվեն համապատասխան սոց. աշխատողները։
Սա կոչվում է BP (Bully Prevention): Հատուկ մշակված մանկավարժա–հոգեբանա–սոցիալական ծրագիր է ուղղված բուլիինգի դեմ պայքարին։ Այսինքն՝ այնտեղ, երբ մի որևէ լկստված աշակերտ քացուտակ է տալիս համադասարանցիներին՝ ոչ ոք չի ասում “Հա՜, դե լավ հիմի էրեխեք են, խաղում են։ Ի՞նչ ա եղել որ։ Արշակն ա էլի՝ մի քիչ չար ա հոր պես, ոչինչ կմեծանա, կանցնի”։
Այ էսպիսի քաք էնտեղ չեն շարադրում։
Ընդհանրապես, արևմուտքում, ի տարբերություն Հայաստանի՝ “չար երեխա” բառակապակցությունը հպարտանալու ու հիանալու առիթ չէ, այլ դիագնոզ է, ասեմ ավելին՝ եթե “չար երեխադ” շատ համը հանի, նրանով կսկսեն “հետաքրքրվել” անգամ Դաշնային Բյուրոյի հատուկ մասնագետները։
Լա՛վ, հիմի հարց է ծագում՝ ԻՆՉՈՒ՞։
Ինչու՞ է մանկական և առաջին հայացքից անլուրջ թվացող հարաբերությունների այս “փոքր ինչ” դեստրուկտիվ ձևաչափն այսքաաա՜ն կարևոր։ Պատասխանեմ կարճ՝
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲՈՒԼԻԻՆԳԻ ԶՈՀԵՐԸ ՀԱՃԱԽ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ԿԱ՛Մ ԻՐԵՆՑ, ԿԱ՛Մ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
Բուլիինգի զոհը շատ, շատ, շատ ավելի մեծ հակվածություն ունի դեպրեսիվ խանգարումների, տագնապային խանգարումներին, բնականաբար նաև սուիցիդալ հակումների նկատմամբ, որոնք կարող են դրսևորվել, օրինակ՝ մասայական սպանությամբ։ Նույնիսկ հատուկ եզրույթ կա, կոչվում է ՝ բուլիցիդ՝ բուլիինգի արդյունքում իրագործված սուիցիդ։
Գաղտնիք չեմ բացի՝ հիշեցնելով, որ արյունարբու սերիական մարդասպանների և ամենատարբեր դաժան հանցագործների ճնշող մեծամասնությունն այս կամ այլ կերպ ենթարկվել են բուլիինգի։
Ինքը՝ Հիտլերը բուլիինգի զոհ էր…
Ախր, հասկանու՞մ եք, թե ինչ մասշտաբի խնդիր է սա։
Օրինակ՝ ես, ճիշտն ասած, հասկանում եմ, օրինակ՝ Ամերիկայում հասկացել են, օրինակ՝ Հարավային Կորեայում և Իսրայելում, որտեղ ի դեպ զինվորական ծառայությունը պարտադիր է, նույնպես վաղուց գիտակցել ու միլիոններ են ծախսում հակաբուլիինգային ծրագրերի վրա։
Հա։
Գրողն ինձ կկի, այժմ ես հարց ունեմ՝
ԻՆՉՈՒ՞…ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԼԻԻՆԳՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ
Ունենք մի փակուղային իրավիճակ, երբ արական սեռի բոլոր ներկայացուցիչները, ուզեն թե չուզեն, բավականին պատանի տարիքում ստիպված են լինելու 2 տարով լքել իրենց կոմֆորտի զոնան ու՛…ու ԶԵՆՔ կրել։
Այստեղ բանալի–բառը ԶԵՆՔՆ է։
Ի՞նչ է ստացվում՝ լիքը ջահել տղերք, լիքը կրակող զենք, ու ոչ մի կանխարգելիչ հակաբուլինգային քաղաքականություն ո՛չ դպրոցներում, ո՛չ համալսարաններում, ո՛չ բանակում։
ԿՈՒ–ԿՈՒ
Սպանելու են, ժողովուրդ։ Մեծ ցավով եմ սա ասում՝ բայց ամեն շաբաթ, ամեն 2 շաբաթը մեկ ձեր/մեր երեխաները սպանելու են իրար։ Մանավանդ հիմա, երբ թե՛ օլիգարխի շփացած զավակը, թե՛ բալետմեյսթերի խիստ բարեկիրթ որդին ստիպված են ծառայել ու անել դա միասին։
Հայաստանին օդ ու ջրի պես հակաբուլինգային ռազմավարություն է պետք՝ համապատասխան օրենքներով և օրենսդրական ակտերով ,համապատասխան պրոֆեսիոնալներով ու հետազոտություններով։ Արդեն դպրոցից հարկավոր է քարոզել՝ ագրեսիվ քարոզել՝ մտցնել փոքրի գլուխը, որ կողքինին ճնշելը, ծաղրելը, ծեծելը աշխարհի ամենաստոր գործողությունն է։ Բուլիինգը պետք դառնա սուպերտաբու, ինչպես օրինակ՝ ինցեստը։ Այո–այո, բուլի լինելը պետք է համարվի գերպարսավելի, գերզազրելի, գերամոթ մի բան։ “Չար էրեխեքն” ու նրանց ծնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սոց. աշխատողները պետք է “հնձեն” բուլիներին։ Այլ ելք չկա…
Էս թեմայով պիտի խոսեն բոլորը։ Հարկավոր է նկարահանել ֆիլմեր ու գրել գրքեր։
Այ էդ ժամանակ, կարող եմ երդում ուտել, որ բանակը, տո ինչի՞ միայն բանակը՝ մեր ողջ էս անհանդուրժող ու չարացած հասարակությունը անճանաչելի կփովի։ Իսկ քանի դեռ “չար ու ագրեսիվ երեխա” դաստիարակելը համարվում է նորմա՝ մենք ունենալու ենք սպանող կամ հոգեկան հիվանդ դարձնող բանակ։
Ու հաստատ իմացեք՝ խնդիրը միայն գողական բարքերի մեջ չէ, որի դեմ հիմա սկսել են պայքարել, խնդիրը բուլիինգի՝ բուլիինգածին դաստիարակության մեջ է։ Ոչ մի քյարթ ու անգրագետ զամպալիտ չի կարող դրա դեմն առնել։ Դրա դեմը կարող է առնել միայն մանկուց սերմանած “0 տոլերանտություն բուլիինգի դեմ” սխեման։
Էդ գողական–մողական կոչված բարքերը հրեշի դիմակներից ընդամենը մեկն է։ Գողականով չճնչեն՝ հիփստերավարի կճնշեն։ Հրեշը հենց բուլիինգն է, ախպերիկ։
Հ.Գ.
Տեքստում տեղ գտած բոլոր պնդումներն ու ձևակերպումները հանդիսանում են հեղինակի խիստ սուբյեկտիվ կարծիքը և չեն հավակնում բացարձակ ճշմարտություն համարվելուն։
Ակնարկս այն է, որ կարող եք պարզապես լուռ չհամաձայնվել։
Շնորհակալություն։
ԿՌ
Ռուբեն Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից: