Դդումով խաչապուրի
Advertisement 1000 x 90

Դդումով խաչապուրի

Բաղադրիչներ                             

  1. Ցորենի ալյուր – 1 կգ
  2. Չոր խմորիչ – 1 ճ/գ
  3. Ջուր – 600 մլ
  4. Դդում – 1 կգ
  5. Սոխ – 300 գ
  6. Սամիթ – 2 ճ/գ
  7. Շաքարավազ – 2 ճ/գ
  8. Աղ – 1 գ

Պատրաստման եղանակը

  1. Խմորի համար ալյուրը խառնել տաք ջրի և չոր խմորիչի հետ: Ավելացնել աղը: Թողնել մոտ 30 րոպե՝ խմորը հասունանա սենյակային ջերմաստիճանում:
  2. Միջուկի համար դդումն անցկացնել խոշոր քերիչով: Սոխը տապակել և ավելացնել դդումին: Ըստ ցանկության՝ ավելացնել աղ և պղպեղ, խառնել:
  3. Միջուկը լցնել խմորի վրա: Թխել խաչապուրին 180-200 աստիճան ջեռոցում, 30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը