Ինչպե՞ս է սնունդ ընդունելու ժամն ազդում նյութափոխանակության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է սնունդ ընդունելու ժամն ազդում նյութափոխանակության վրա

Ամբողջ օրգանիզմի աշխատանքը կարգավորում է 24-ժամյա ցիրկադային ռիթմը՝ սկսած այն բանից, թե ինչպես է մեզ սկսում քնելու հակել, ավարտած նրանով, երբ իմունային բջիջներն առավելագույն ակտիվություն են դրսեւորում: Ցիրկադային ռիթմերն անչափ կարեւոր են նաեւ սնվելու համար. դրանցից է կախված, թե երբ է մեր օրգանիզմը պատրաստվում կալորիաների ընդունմանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սրանով է բացատրվում, թե ինչու է կարեւոր ոչ միայն մարդն ինչ է ուտում, այլ նաեւ երբ: Օրինակ՝ գիշերը թքարտադրությունն ավելի պակաս է, ստամոքսն արտադրում է ավելի քիչ մարսողական հյութ, իսկ աղիների գալարակծկումը նվազեցված է: Զուգահեռ մեծանում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, որպեսզի արյունից ամբողջ շաքարն արդյունավետորեն օգտագործվի որպես վառելիք:

Սակայն էլեկտրական լուսավորության օգտագործումը միջամտում է բնական ցիրկադային ռիթմերին: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք որքան շատ են կերել 18:00-ից հետո, այնքան նրանց սրտի վիճակը վատթար է եղել, ճնշումը եւ մարմնի զանգվածի ինդեքսը՝ բարձր: Ուրիշ հետազոտություններ ցույց են տվել, որ ուշ ուտող մարդկանց շրջանում ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի ավելի մեծ հավանականություն կա:

Մասնագետներից շատերի խոսքով՝ մարդն օրվա ընթացքում պետք է ուտի 8-ժամյա պատուհանի շրջանակում. սա օգնում է ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Նույն պատճառով մարդիկ, որոնք ընթրում են քնելուց մեկ ժամ առաջ, ավելի հաճախ են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ կապված խնդիրներ ունենում: Իսկ մարդիկ, որոնք կալորիաների առյուծի բաժինը գործածում են մինչեւ 15:00, կարող են նիհարել գրեթե 25 տոկոսով ավելի շատ, քան այն մարդիկ, ում հիմնական կալիորիական բեռնվածությունն ավելի ուշ է եղել:

Հայտնի է, որ աղիները ծածկող բոլոր բջիջների մինչեւ մեկ տասներորդը ամեն օր վնասվում է մարսողական նորմալ պրոցեսի հետեւանքով: Եվ եթե սնունդի վերջին ընդունումն այնքան էլ ուշ չի կատարվում, սա աղիներին վերականգնվելու ավելի շատ ժամանակ է տալիս:

Մասնագետների խոսքով՝ կարեւոր է նաեւ սնունդի ընդունման կանոնավորությունը: Եթե մարդն ուտում է իր համար անսպասելի ժամի, աղիներում «տեղական ժամացույցը» չի համաժամանակացվի «ընդհանուրի» հետ: Սա կարգելակի նյութափոխանակությունը: Ուստի խորհուրդ չի տրվում հանգստյան օրերին ավելի ուշ նախաճաշել, քան աշխատանքային օրերին:

news.am