Կարելի՞ է արդյոք աղից ամբողջությամբ հրաժարվել
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք աղից ամբողջությամբ հրաժարվել

Կարելի է շատ տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե արժե արդյոք աղից ամբողջությամբ հրաժարվել. ինչ-որ մեկը աղը վնասակար է համարում, մյուսը պնդում, որ առանց դրա չի կարելի:

Բժիշկ Սերգեյ Ագապկինը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին հայտնել է, որ, իր կարծիքով, սնունդ պատրաստելիս աղից հրաժարվելը առողջությանը վնաս չի հասցնի:

Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմի նատրիումի քլորիդի օրական պահանջը կազմում է 10 գրամ (համարժեք է աղի 4 գրամին): Սակայն օրգանիզմն այս նյութի մեծ մասը ստանում է տարբեր մթերքներից:

«Տարբեր սննդամթերքներում կա մեծ քանակությամբ նատրիում: Անգամ եթե ամբողջությամբ հրաժարվեն կերակուրը լրացուցիչ աղիացնելուց, դա օրգանիզմում կնորմալացնի նատրիումի քլորիդի պարունակությունը»,- ասել է մասնագետը:

Ըստ նրա՝ սննդակարգում աղի քանակության վերահսկումը հատկապես կարեւոր է հիպերտոնիկների համար. արժե, որ նրանք դադարեն կերակուրին աղ ավելացնել. դա կօգնի ավելի լավ վերահսկել ճնշումը, քանի որ սննդակարգում աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմում ջրի զսպմանը եւ ճնշման բարձրացմանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս աղի փոխարեն օգտագործել համեմունքներ, թարմ կանաչի, բողկ, ծովաբողկ, կիտրոնի եւ խնձորի հյութ: Կերակուրին դրանց հավելումը կհարստացնի դրա համը եւ թույլ կտա չտուժել աղի բացակայությունից:

news.am