Ճապոնիայի ավտոկոնցեռնները փետրվարի 17-ին Չինաստանում վերսկսել աշխատանքն իրենց գործարաններում, որոնք կանգնեցվել Էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում ձեռնարկությունները վերագործարկել Է Toyota Motor ընկերությունը: Արտադրողն ավելի վաղ պլանավորում Էր ՉԺՀ-ում իր գործարանների աշխատանքը վերսկսել փետրվարի հենց սկզբին՝ լուսնային Ամանորի առիթով հանգստյան օրերից հետո, այնուհետեւ հետաձգել Էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն Չինաստանում իրադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով չԷր բարելավվել, եւ ժամկետները հետաձգվել Էին:
Ճապոնիայի մյուս կոնցեռնը՝ Mazda-ն, փետրվարի 17-ին նույնպես գործարկել Է գործարանը Նանկին քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: